Մեքսիկայում վառելիքի խողովակի պայթյունի զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցել է 90-ը: Այս մասին տեղեկացրել է Իդալգո նահանգի վարչակազմը:
Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է զոհերի հստակ թիվը՝ 91: Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոցներում դեռ 52 մարդ կա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը հասել է 79-ի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին: