Եվս մի խողովակաշար է պայթել Մեքսիկայի Իդալգո նահանգում վառելիքի ապօրինի գործողության փորձի ժամանակ, տուժածների մասին տեղեկություն չկա, գրում է Universal պարբերականը:
Պայթյունը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, որոտացել է երկուշաբթի երեկոյան՝ Տլաշիակա վարչական շրջանում: Տեղում աշխատում են ոստիկաններ և քաղաքացիական պաշտպանության ծառայության անդամներ, ժամանել են նաև Pemex ընկերության ներկայացուցիչները:
