Արցախ

Մեր Արփին ծնվեց․ Արցախի պետնախախար Բեգլարյանը դուստր է ունեցել

Արցախի Հանրապետության օրը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի համար նշանավորվեց նրա փոքրիկի՝ Արփիի ծնունդով։

Երեխա ունենալու մասին Բեգլարյանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ սեպտեմբերի 2-ին։

Արփին կշռում է 3,31 կիլոգրամ, ունի 51 սանտիմետր հասակ։

Բեգլարյանը հայտնել է, որ իր երեխան ծնվեց այն ժամանակ, երբ ինքը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցում Արցախի անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին։

Նա Արփիին յուրահատուկ նվեր է համարում Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և բնական պատասխան պատերազմի արհավիրքին։

Հատկանշական է, որ Բեգլարյանի առաջին երեխան՝ Նանեն, ծնվել է Հայաստանի Հանրապետության 100-րդ տարելիցի օրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ