fbpx
Արցախ

Մեր համազգային միասնությունը փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում երեկ՝ ուշ գիշերը, գրառում է կատարել, որով ամփոփել է հոկտեմբերի 4-ին սահմանին կատարված իրադարձությունները։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:

Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին:

Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/618060935557950?__cft__%5B0%5D=AZUeQL7LWwCp_0rUSOj70lwFZc1TeSO7Ej0zYWS-eCdwvGGgW-u5BUzhzR5pw-HkQVL_p_qInMjf2Db4_2aS_uPPh4_N93ERQo_bfqbev2O4Kp0E56cOrdseEzDoaZ_lNx6d71PSy5gA_ZxrhuN08vMv7h5VUUn_Tpv4RDBsYBA4Y6xxCbmxbjsPMkXTh5Y23Y8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ