fbpx
Քաղաքականություն

Մեր հեղափոխականությունը ավելի շատ զգացմունքային հարթության վրա է․ Գագիկ Քամալյան

Տարիներ շարունակ հայաստանյան քաղաքական դաշտը վերածվել էր ապադեմոկրատական միջավայրի։ Գործում էին խաղի այնպիսի կանոններ, որոնք դուրս էին պատմականորեն ձևավորված դասական, քաղաքական հարաբերությունների մշակույթից։ Սա խոսում է այն մասին, որ այդ ճգնաժամային իրավիճակը վաղ թե ուշ հայաստանյան հասարակությանը կանգնեցնելու էր հեղափոխության պահանջի առջև։

Ժամանակակից աշխարհում հաճախ ենք լսում աշխարհաքաղաքական կենտրոններից ուղղորդված հեղափոխությունների մասին, որի մեջ կա և՛ ճշմարտություն, և՛ նաև մեծամասամբ չափազանցություն։ Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ հեղափոխական շարժումները ունենան աշխարհաքաղաքական նշանակություն, միևնույնն է, քաղաքական հեղափոխությունների հիմքը ազգայինն է․ այսինքն՝ հեղափոխությունը՝ որպես երևույթ, հիմնականում ունի ազգային նշանակություն, և աշխարհի ոչ մի քաղաքական ու ֆինանսական կենտրոն չի կարող, ազգայինին հակադրվելով, իրականացնել հեղափոխություններ Եթե այդպիսիք լինում էլ են, ապա նրանք երկարաժամկետ առումով դատապարտված են ձախողման։

Հեղափոխության ֆենոմենը հասկանալու համար պետք է գիտակցել, որ ցանկացած էթնիկ հանրույթ, որն ունի կայացած ազգի որակավորում, առաջին հերթին պետք է գործի՝ քաղաքական տրամաբանությունից ելնելով, իսկ այդ տրամաբնության ձևավորողը քաղաքական ու մշակութային էլիտաներն են, որոնք միգուցե մշտապես հակադրությոնների մեջ են, բայց դրանք ցանկացած ազգի գոյապահպանության ու զարգացման համար ունեն սաղմնավորող նշանակություն։

Տարիներ շարունակ այդ իրական ազգային էլիտաներին հակադրվող գավառական ու օտարածին տարրերը մեզ համոզել էին ու հիմա էլ համոզում են, որ մեր ազգայինը հեղափոխակականությունից հեռու է, և մեր քաղաքական միտքը երբեք չի ունեցել հեղափոխական էություն։ Սա ամենամեծ մոլորություններից մեկն է, որովհետև գոնե վերջին հարյուր տարիների ընթացքում հայկական ազգային քաղաքական էլիտաները մի քանի լուրջ հեղափոխությունների են մասնակցել, և որ ամենակարևորն է, այդ մասնակցությունը չի կրել ձևական բնույթ։ Այո՛, ինչքան էլ զարամանլի թվա, մենք հեղափոխական ժողովուրդ ենք, և այն, ինչ կատարվեց 1988-91թվականներին և 2018 թվականին, ամբողջովին ապացուցում է ասածիս ճշմարտացիությունը։

Բայց այստեղ կամ մի մեծ խնդիր, որի պատճառով էլ որոշեցի գրել այս հոդվածը․ դա այն է, որ մեր հեղափոխականությունը ավելի շատ զգացմունքային հարթության վրա է, իսկ քաղաքական զգացմունքայնությունը, որպես կանոն, լինում է խիստ անձնավորված։ 2018թվականից սկսված հեղափոխությունը իր բնույթով անձնակենտրոն հեղափոխություն է, որտեղ քաղաքական ասելիքը հիմանականում կառուցվել ու կառուցվում է մեկ անձի շուրջ։ Սա կարճաժամկետ առումով կարող է ունենալ և ունենում է էֆեկտիվություն, բայց երկարաժակմետ առումով այն շատ խոցելի է։

Անձերով պայամանվորոված փոփոխությունները եթե ինչ-որ պահից սկսած չեն կապիտալիզացվում ինստիտուտցիոնալ լուծումներով, ապա տվյալ հեղափոխության վրա կարող են իրենց ձեռքերը տաքացնել ազգային ինքիշխանությունից դուրս գտնվող կապիտալները, ինչը արդեն պետական անվտանգության հարց է։

2018 թվականի հեղափոխությունը այսօր հենց այդ փուլում է․ այն կա՛մ շարունակելու է մնալ զգացմունքային հարթության վրա, կա՛մ դուրս է գալու այդ ամենից և մտնելու է ինստիտուտցիոնալ գործընթացների մեջ։ Սա շատ կարևոր ժամանակահատված է, որովհետև արդեն նկատելի է դառնում, որ որոշ շրջանականեր, խաղալով ժամանակի վրա, ինչ-որ պահից սկսած՝ փորձելու են խաթարել հեղափոխությունից ծնված օրակարգերը, որովհետև նրանք շատ լավ են հասկանում, որ վաղ թե ուշ հեղափոխության զգացմունքայնությունը ավարտվելու է, և հենց այդ պահից սկսած խաղի կանոնները հասարակական ընկլումներում կարող է փոխվել։

Այդ ուժերը կամաց-կամաց սկսել են նկատելի դառնալ, և դրանցից ամենվտանգավոր օրինակը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի քաղաքական հետաքրքրություններն են, որը այս պահի դրությամբ ծավալվում է կուլիսների հետևում։ Սամվել Կարապետյանըի օրինակը ոչ միայն վտանգավոր է այն առումով, որ նա նախկին իշխանությունների հետ ասոցացավող կերպար է, այլև հիմնականում վտանգավոր է այն առումով, որ նա ռուսական միջավայրում ձևավորված սուբյեկտ է, իսկ դա նշանակում է, որ նրա կապիտալ շահերը երբեք չեն կարող համադրվել Հայաստանի պետական շահերի հետ։ Նա ու նրա նմաններն են հենց հակահեղափոխականությունը խորհրդանշողները, որովհետև նրանք դուրս են մեր ազգային հեղափոխականթյան տիրույթից։

Այս պարագայում ինչ պետք է անեն ինքիշխանության գիտակցումը կրող քաղաքական ու մշակութային էլիտաները․ առաջին հերթին, բոլոր տեսակի հակադրություններից զատ, պետք է դիմադրությյան ուժ ցույց տրվի այդ ամենին։ Երկրորդ հերթին, պետք է ճնշել երկրի օրինակարգ իշխանություններին, որ նրանք գնան այնպիսի լուծումների, որ պետությունը՝ անկախ իշխանության ով լինելուց, կարողանա հակազդել ու պաշտպանել սեփական անվտանգությունը։ Եթե այս ամենը մենք չկարողանանք իրականացնել, ապա վաղ թե ուշ հայաստանյան հեղափոխությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչին որ արաժանացավ Վրաստանում կայացած «Վարդերի հեղափոխությունը»։

Այնտեղ էլ հեղափոխությունը սկսվեց ու մնաց մեկ անհատի վրա, իսկ արդյունքը եղավ այն, որ այդ անհատի շուրջ ձևավորված զգացմունքայնությունը ավարատվեց, իսկ երկիրը հայտվեց պարտիկուլյար շահեր հետապնդողների ձեռքում։

Գագիկ Քամալյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ