Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 20-ին ժամանել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։
Բանակցություններ սկսվել են Կրեմլում։
«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերից տեղեկացել ենք՝ Մերկելն արդեն ժամանել է Ալեքսանդրովսկի այգի, որտեղ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:
Մերկելն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, COVID-19 համաճարակը և միջազգային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Սիրիայում:
Սպասվում է նաև, որ նրանք կքննարկեն «Հյուսիսային հոսք-2» գրեթե կառուցված խողովակաշարի հետ կապված հարցեր: Այն բնական գազը Ռուսաստանից Բալթիկ ծովով Գերմանիա է հասցնելու: