Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ

Այսօր՝ Կառավարության նիստում, Մեսրոպ Մեսրոպյանին Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշում ընդունվեց։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Մեսրոպյանը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ու հրաժարական է տվել՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։

Մեսրոպյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ պատասխանատվության չափը լավ է հասկանում։

Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր, ով ազատվել էր պաշտոնից՝ պայմանավորված Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հետ։

Ամենաթարմ