beIN SPORTS-ին տված հարցազրույցի ընթացքում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ընդգծել է, որ վստահ է՝ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կատալոնական ակումբում է անցկացնելու։
«Այդպես միայն ես չեմ ասում։ Մեսսին ինքն էլ է ասում, որ խաղացողի կարիերան ուզում է «Բարսելոնայում» ավարտել։
Չեմ կասկածում, որ նա այստեղ՝ «Բարսելոնայում» է լինելու, երբ 3-4 տարի հետո ավարտի ֆուտբոլիստի կարիերան։ Մեսսին շատ պարզ դա հասկացրել է։ Նա մանկուց է այստեղ։ Լիոնելը ակումբի պատմության մի մասն է»- նշել է Բարտոմեուն։
Բարտոմեի խոսքով՝ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։
«Նա «Բարսելոնայում» է ու պարզ հասկացրել է, որ ուզում է այստեղ մնալ»,- հավելել է Բարտոմեուն։