fbpx
Կառավարություն

Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Գրառման մեջ նշել է, որ «Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։


«Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:

Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,- ասված է գրառման մեջ։


https://www.facebook.com/tigran.avinyan/videos/317219499470946/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ