fbpx
Սպորտ

Մեսսին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերականգնվել է մկանային վնասվածքից հետո: Այս մասին հաղորդում է AS-ը:

Վերականգնման ընթացքի պատճառով արգենտինացին ստիպված բաց թողեց ԱՄՆ-ի նախապատրաստական հավաքն ու Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղը (0:1):

Արդեն այսօր՝ օգոստոսի 19-ին, Մեսսին թիմակիցների հետ մասնակցելու է լիարժեք մարզումների:

Լիոնելը կարող էր խաղալ դեռ «Աթլետիկի» դեմ, բայց թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշեց ռիսկի չդիմել և չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը:

Հավելենք, որ երկրորդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղին չի կարողանա մասնակցել թիմի հարձակվողներից մյուսը՝ Լուիս Սուարեսը:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին ակումբի կազմում 50 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 51 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա Իսպանիայի 10-ակի չեմպիոն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ