fbpx
Սպորտ

13:07 11/7/2019

Մեսսին ավելի հարուստ է, քան Ռոնալդուն․ Forbes-ը հրապարակել է ամենահարուստ աստղերի ցանկը

Forbes-ը կազմել և հրապարակել է աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը, որի լավագույն տասնյակում ընգրկված են նաև Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Ցանկը գլխավորում է երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 185 միլիոն դոլարով։ Նրան հաջորդում է հեռուստատեսային դեմք և մոդել Քայլի Ջենները՝ 170 միլիոն դոլարով։ Ցանկի լավագույն եռյակը եզրափակում է Քանյե Ուեսթը՝ 150 միլիոն դոլարով։

Ամերիկացի աստղերին հաջորդում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ում տարեկան եկամուտը կազմում է 127 միլիոն եվրո։ Նա այս ցանկում առաջ է անցել պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից, ով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 109 միլիոն դոլարով։

 

 

 

Վերեվ