Լեո Մեսսին ֆենոմեն է։ Բարսելոնայի առաջատարի մասին այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը։
«Դժվար է խոսքեր գտնել այս տղայի համար: Նա 6 «Ոսկե գնդակ» է նվաճել և կարող է մի քանիսն էլ նվաճել»,-նշել է նա:
Նեյմարի խոսքով՝ շատերը սովորել են, որ Մեսսին պետք է հրաշքներ կատարի դաշտում։
«Նրանք չեն գնահատում Մեսսիի տաղանդը:
Լեոն ֆենոմեն է, որը դեռ երկար կմնա ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է ֆրանսիական ակումբի առաջատարը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ին «Բարսելոնա»-ից տեղափոխվեց ՊՍԺ: Տրանսֆերի արժեքը կազմեց 222 միլիոն եվրո: