«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի ակումբի առաջիկա խաղին:
Հայտնի է, որ նա ընդգրկվել է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի հայտացուցակում և կմասնակցի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Կատալոնական ակումբը կհյուրընկալվի «Ուեսկային»։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով լրացուցիչ հանգիստ էր ստացել և բաց էր թողել «Էյբարի» հետ նախորդ տուրի հանդիպումը (1։1)։
«Ուեսկա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 3-ին։
