ՊՍԺ-ի աստղեր Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսը դեռևս չեն կարողանում ջերմ հարաբերություններ հաստատել։
Այս մասին գրում է L’Equipe-ը։
Նշվում է, որ թիմակիցները չեն կարողանում մոռանալ այն դիմակայությունները, որոնք ունեցել են «Բարսելոնայում» և «Ռեալում» հանդես գալու տարիներին։
Հիշեցնենք, որ Մեսսին էլ, Ռամոսն էլ փարիզյան ակումբին են միացել 2021 թվականին։