fbpx
Սպորտ

Մեսսին ու Ռոնալդուն հրեշներ են. ես դեռ հեռու եմ նրանցից. Սադիո Մանե

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին, ինչպես նաև հայտնել է իր կարծիքը հարձակվողներ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Անկեղծ ասած «Ոսկե գնդակը» իմ մանկության երազանքն է: Ես մրցանակի հավակնորդներից մեկն եմ, քանի որ երկար ժամանակ աշխատել եմ: Այս մրցանակը ավելի շատ երազանք է, քան մոլուցք. նախևառաջ ես թիմի համար եմ խաղում:

«Ոսկե գնդակը» միշտ եղել է իմ երազանքը: Անհավատալի է, երբ երազներն իրականանում են: Բոլոր Սենեգալացիները, ընկերներս, ընտանիքս շատ ուրախ կլինեին, ես նույնպես ուրախ կլինեի մրցանակը ստանալու համար:

Այս մրցանակը ինձ համար լրացուցիչ մոտիվացիա է: Հաճելի է, երբ իմ մասին խոսում են Էտո’Օ-ն, Դրոգբան, ովքեր աֆրիկյան ֆուտբոլի լեգենդներն են:

Այս խաղացողները հրեշներ են: Կարծում եմ, որ ես դեռ հեռու եմ նրանցից: Ամեն ինչ կանեմ, որպեսզի մոտենամ նրանց», – ասել է Մանեն L’Equipe du Soir-ին տված հարցազրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ