fbpx
Երևան

Մետրոպոլիտենը շուտով կնշի 40-ամյակը

Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջում գրված է․

«Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:

1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ