fbpx
Հասարակություն

Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողներին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանում ավարտվեց Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված հայ զինծառայողների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է: Հայ զինծառայողները մեղադրվում են ահաբեկչության և «ադրբեջանական տարածքներում» կատարված այլ հանցավոր գործողությունների մեջ:

Ադրբեջանի դատախազության  հաղորդմամբ՝ Հրաչ Արզումանի Ավագյանին և Գեղամ Սամվելին Սերոբյանին ու ևս 12 հայ զինծառայողի մեղադրանք է առաջադրվել զենքի և զինամթերքի կիրառմամաբ ահաբեկչություն իրականանցնելու համար: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ