Մեղադրյալը հայտնել է, որ Մոսկվայում իրեն մոտեցել է Գալկինը և առաջարկել սպանել Կիրկորովին

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Մախաչկալա քաղաքում 2017 թվականի մայիսին հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ պայթյունի կազմակերպման համար կասկածվող 4 դաղստանցիներից մեկը խնդրում է հարցաքննության կանչել Մաքսիմ Գալկինին և Ալլա Պուգաչովային, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մեղադրյալի փաստաբան Իսրաֆիմ Գադանովի տրամադրած փաստաթղթերին:

Գործի նյութերում նշվում է, որ մեղադրյալ Կուզուևը պնդում է, որ ոչ թե ահաբեկչություն էր նախապատրաստվում, այլ Կիրկորովի սպանությունը: Նա հայտնել է, որ Մոսկվայում իրեն մոտեցել է շոումեն Մաքսիմ Գալկինը և առաջարկել սպանել երգչին:

Կազուևը խնդրել է հարցաքննության կանչել Կիրկորովին, Գալկինին և վերջինիս կնոջը՝ երգչուհի Ալլա Պուգաչովային, և դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը, քանի որ ինքը հրաժարվել է հանցագործությունը կատարելուց:

Գալկինը արձագանքել է այս հայտարարությանը՝ այն կոչելով «գարնանային սրացում»։ Երգիչը նաև նշել է, որ ինքը հասկանում է, թե ինչու են այս լուրերը տարածվում մեդիայով։

Ամենաթարմ