fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին Զելենսկուն խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ չբանակցել

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից:

Սաակաշվիլի կարծում է, բանակցությունները ոչինչ չեն տալու, որոբհետև Ռուսաստանն «ունակ չէ պայմանավորվածությունները պահելու»:

Նա նաև կոչ է արել Զելենսկուն կենտրոնանալ Պյոտր Պորոշենկոյի դեմ պայքարի վրա, որը իբր ռևանշ վերցնելու հույս ունի նախագահական ընտրություններում պարտության համար:

«Ուկրաինան ստվերային պետություն է: Զելենսկուն ասում են. «Բարի գալուստ ակումբ, մտիր մեր կուլիսներ, մենք այնտեղ ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ արեց Պորոշենկոն՝ դա այն էր, որ ամենուրեք դրեց իր մարդկանց: Օրինակ՝ հանեց Սահմանադրական դատարանի նախագահին և անցկացրեց իրեն չեզոք մարդու»։

Սաակաշվիլիի կարծիքով այդ բոլորը հաշվարկված է ռևանշի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ