Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ամենադիտվածներ

Աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Աշխաբադում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:

ԱՊՀ երկրների փոխվարչապետները քննարկել են հասարակության թվային զարգացման ոլորտում մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի նախագիծն ու դրա իրականացման ուղղությամբ առաջիկայում նախատեսված քայլերը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել են ռադիոնավիգացիայի, անտառտնտեսության, 2020 թվականին մարդահամարի նախապատրաստման, տրանսպորտի, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը խթանող մի շարք փաստաթղթեր:

Ամենաթարմ