fbpx
Հասարակություն

Մի մասնագետից հետաքրքրվեցի, թե ինչու չեն աշխատում, որ արգելափակեն Ֆեյսբուքում կեղծ հաշիվները

մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Որոշ ժամանակ առաջ մի մասնագետից հետաքրքրվեցի, թե ինչու չեն աշխատում, որ արգելափակեն Ֆեյսբուքում (ամենագրծածվող տեղեկատվական հարթակն է) կեղծ հաշիվները, դրա հնարավորությունը Ֆեյսբուքը տալիս է: Ասեց, որ հետևեն, հասկանան, թե ինչ են անում, ինչ են ուզում, քանի որ արդեն պարզ է, թե որ հաշիվներով են անում, և եթե փակեն, ապա տաս նորերը կբացեն: Օրինակ, Նիկոլն էլ իր և իր թիմակիցների հասցեին արված վիրավորանքներին չէր պատասխանում, ինչը հասկանալի էր, բայց միևնույն ժամանակ ժողովրդին էր ասում, որ ժողովուրդը պաշտպանի և հակադարձի:

Ու՞մ պարզ չէր, որ դա արվում էր նախկին Բ26-ի ՊՈԱԿ-ներից սնուցվող սոց ցանցերում գործող դավաճանական գնդերի կողմից: Եթե ներկայիս իշխանության հույսն էր ժողովուրդը, իսկ որոշ մասնագետների հույսն է եղել դրանց գնդերի վրա վերահսկողության ձեռքբերումն, ապա երեկ ստացանք հերթական մանիպուլյացիան ու խուճապային տրամադրություններ ժողովրդի տարբեր շերտերում, այսպիսով պարզելով, որ մասնագետները սխալվեցին, իսկ ժողովուրդը հարաբերական քանակի դիմադրություն ցուցաբերեց դրան: Սա, եթե չեմ սխալվում խոշոր եւկրորդ պանիկան է եղել, և հուսամ, որ վերջինը:
Ի՞նչ առակս կցուցանե: Օրհասական է երեք բան.

-Ուժեղ ձեռքի առկայություն ուժայիններում:

-Մասնագետների սխալների շտկում:

-«Բառդակի» վերացում կարգապահության ու խստության միջոցով:

Վերջինը վերաբերվում է բոլոր ոլորտներին, հատկապես՝ ամենակարևորին: Միջին օղակները պետք է համալրվեն, ոչ թե «մասնագետներով», այլ կարող ու սրտացավ մարդկանցով:

Ու էլի հիշեցի 18-ի շարժման ժամանակ Նիկոլի քայլը՝ դիսցիպլինա հաստատելու նպատակով կոչն ու ելույթը, որպեզի ժողովրդական շարքերում մաքրություն ու կարգապահություն մտցվի: Դա աշխատեց այդ օրերին: Հիմա վիճակը այլ է, և այդ ամենը, ըստ իս, պետք է անել ուժերում այննօրինակ մարդկանց կամ մարդու միջոցով, ովքեր անվերապահ ծառայում են մեր պետությանը, ստացել են կրթություն, ունեն մեծ համբավ ժողովրդի և ուժայինների մոտ, ինչպես նաև ձեռք են բերել իշխանության վստահությունը:

Մենք կհաղթահարենք բոլոր մանիպուլյացիաները, բոլոր պանիկաները, բոլոր խոչընդոտները դեպի հաղթանակ, քանզի հաղթանակն ի վերուստ մեր է, քանզի Աստված մեզ հետ է: Մենք հաղթելու ենք»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4905245052820683

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ