fbpx
Էկո

Մի քանի շեշտադրում Ամուլսարի վերաբերյալ․ Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի շեշտադրումներ ‼️

 2011-2018թթ․ հանրության տարբեր շերտեր՝ նաև Ջերմուկ համայնքի բնակիչներ, անդադար պայքարել են հանուն Ամուլսարի փրկության։

 Այդ ընթացքում կիրառվել են պայքարի գրեթե բոլոր հնարավոր եղանակները՝ ակցիաներ, երթեր, բողոքի դիմումներ ու պահանջագրեր բոլոր հնարավոր պետական մարմիններին և միջազգային կառույցներին, դատական գործեր, մասնագիտական լրջագույն հիմնավորումներ և այլն։

 Նաև այս բոլոր գործողություններն որոշ չափով պատճառ դարձել, որ 2009թ-ից ունենալով բոլոր թույլտվությունները՝ Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքները մինչև 2016թ-ի աշունն այդպես էլ չեն սկսվել։

 2016թ-ից հետո էլ պայքարը չի դադարել և մի խումբ ՀՀ քաղաքացիներ բոլոր եղանակներով շարունակել են ընդդիմանալ այդ ծրագրի իրականացմանը։

 2017-2018թթ․ տեղի բնակիչներն արդեն իսկ իրենց մաշկի վրա զգացել են շինարարական աշխատանքների դառը հետևանքներն ու սկսել մտածել ավելի ակտիվ գործողությունների մասին։

 2018թ-ի ժողովրդական հեղափոխությունը մարդկանց հույս է ներշնչել, որ նոր կառավարությունը կկասեցնի այս ծրագիրը՝ հենց հեղափոխության տրամաբանության շրջանականերում։

 Մայիսի 29-ին մի շարք կազմակերպությունների և գիտնականների կողմից հիմնավոր դիմում է ներկայացվում նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացված էին Ամուլսարի ծրագրի դադարաեցման մասնագիտական, իրավական և սոցիալ-էկոլոգիական հիմքերը։ Սակայն դիմումն այդպես էլ մնում է անպատասխան, և միայն չորս ամիս անց ինչ-որ անհասկանալի բովանդակությամբ գրություն է գալիս բնապահպանության նախարարությունից։

 Ջերմուկ համայնքի բնակիչներն այդ ընթացքում նախազգուշացման նպատակով երկու անգամ փակում են դեպի լեռան գագաթ տանող հողային ճանապարհները, բայց նոր կառավավարությունից համարժեք արձագանք չստանալուց հետո՝ հունիսի 22-ից արդեն անժամկետ փակում են լեռան մուտքերն ու կասեցնում շինարարական աշխատանքները։

 Հուլիս ամսին Քննչական կոմիտեում հարուցվում է քրեական գործ մի ՀՀ քաղաքացու դիմումի համաձայն։ Միայն մեկ տարի անց է պարզվում, որ այդ քաղաքացին նախկին փոխոստիկանապետ է, և ով զարմանք, քննիչներն իրենք են որոշել ընթացք տալ այդ մարդու դիմումին՝ չնայած նա դեմ է եղել դրան։ Զարմանալի է, որ ոչ մի այլ դիմումների ընթացք չի տրվել, բայց այ նախկին փոխոստիկանապետինին տրվել է։ Տեսնես ո՞վ է այդ մարդը։

 Այդ քրեական գործի հարուցումից հետո ՀՀ կառավարությունը մի կողմ է քաշվում և չգիտես ինչու անընդհատ շեշտում, որ ամեն ինչ որոշվելու այդ քրեական գործի շրջանակներում։

 Քրեական գործի շրջանականերում արդեն ձմռանը պատվիրվում է միջազգային փորձաքննություն։ Փաշինյանն անընդհատ նշում է, որ կառավարությունը սպասում է դրա արդյունքներին։

 Ուսումնասիրությունն իրականացնում են լիբանանյան և ամերիկյան ընկերությունները, որոնց արդյունքները ներկայացնում է քննչական կոմիտեն, բայց ակնհայտ խեղաթյուրված՝ իբր եզրակացությունը դրական է։

 Հանրային աղմուկի հետևանքով բացահայտվում են քննչականի աղաղակող մանիպուլյացիաներն ու թույլ տված խախտումները։ Նաև պարզվում է, որ գործը քննող խմբի ղեկավար Իվանյանը 2016թ-ին Ամուլսարի ծրագրի դրական եզրակացությունը հաստատած նախկին նախարարի հորեղբոր որդին է։

 Վարչապետը տեսակոնֆերանս է կազմակերպում միջազգային փորձագիտական խմբի անդամների հետ, որոնք հաստատում են, որ այս պայմաններում և ունեցացած տվյալների հիման վրա Ամուլսարում հանք շագահործելու անվտանգ լինելու երաշխավորություն իրենք չեն կարող տալ և դրա մասին հստակ գրել են իրենց 300 էջանոց զեկույցում։

 Թվում էր, թե այսքանից հետո ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ միակ որոշումը պետք է լինի ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։ Բայց այդ տեսակոնֆերանսից մի քանի օր անց վարչապետն ուղիղ եթերով կոչ է անում ջերմուկցիներին բացել Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները։

 Վարչապետի բերած հիմնավորումներն այնքան անտրամաբանական են, որ չեմ էլ ուզում նույնիսկ դրանց հակադարձել՝ հատկապես, որ արդեն ասվել է դրա մասին շատերի կողմից և շատ հիմնավոր կերպով։

 Այսքանից հետո մնում է գուշակել, թե ի՞նչ ճնշումներ են գործադրվում մեր պետության վրա և շարունակել Ամուլսարի փրկության պայքարը նույն կերպ՝ ինչպես արել ենք վերջին ութ տարվա ընթացքում։

Ամուլսարը լեռ է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ