Հասարակություն

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։

Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ