Հավաքական անվտնագության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքին ու տիրող իրավիճակին։
Նա ասել է, որ Հայաստանի հարավային սահմանին իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն իր ներուժը կարող է գործադրել միայն ագրեսիայի ու հարձակման դեպքում։
Զասը ՀՀ տարածք ներխուժումը կոչել է սահմանային միջադեպ ու նշել, որ այն պետք է լուծել խաղաղ ճանապարհով։
Նա նաև նշել է, որ հակամարտության սրացում չի նկատում։