Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է․ Դումանյանը՝ ԵՊՀ-ում

Ամենադիտվածներ

Զիդանը փողոցից չի հայտնվել Ռեալում, պետք է հարգալից լինել նրա նկատմամբ. Մոուրինյո

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է առաջինկուրսեցիներին՝ հատկապես առանձնացնելով զորակոչված ուսանողներին, ողջունել համալսարանականներին՝ ընդգծելով. «Այսօր հաճախ ենք խոսում անվտանգության կարևորությունից։ Ուզում եմ փաստել, որ անվտանգության հզոր միջոցը կրթությունն է, որը ձևավորում է ճիշտ մտածողություն՝ ճիշտ որոշումներով»։ Վահրամ Դումանյանը կոչ է արել ուսանողներին շարունակել կրթությամբ զարգացնել անվտանգությունը։ «Մաղթում եմ, որ ձեր մասնաբաժինն ունենաք համալսարանի պատմության մեջ»,- եզրափակել է նախարարը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջինկուրսեցիներին համալսարանական դառնալու կապակցությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է համալսարանականների հաջողության նախապայմանները՝ քննական միտք, վերլուծական կարողություններ ու նախաձեռնողականություն, և հորդորել է ուսանողներին պահպանել այդ սկզբունքները, տեր լինել իրավունքներին և կատարել համալսարանականի պարտականությունները:

Երեկոն ամբողջացել է առաջինկուրսեցիների երդման արարողությամբ և երաժշտական, պարային խմբերի համերգային կատարումներով։ Առաջինկուրսեցիները երդվել են սիրել մայր բուհը և արժանի լինել «Երևանի պետական համալսարանի ուսանող» բարձր կոչմանը, ծառայել և հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();