Քաղաքականություն

Մինսկի խումբն աշխատում է ԼՂ-ի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխատում են Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։

Այս մասին Լույոն ասել է Azatutyun ռադիոկայանին։

Նրա խոսքով՝ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել ու Լույոն դա որակել է, որպես՝ մեծ քայլ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ հանդիպում էր անցկացվել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որին ներկա են եղել նաև համանախագահները։

Լույոյի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն ակտիվացել է ու այն արել է Նյու Յորքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ