«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են:
Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնւոմ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ‹‹Սպայկա›› ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: