«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Ըստ նրա՝ ապրանքների ներմուծման արգելքը Թբիլիսիի հակառուսական ելույթներին և երկրի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշմանը համարժեք պատասխան կդառնա: Հաղորդում է Ռիա Նովոստին:
«Եկեք ճիշտը խոսենք. Վրաստանից գինու և այլ ապրանքների ներմուծումը բարեգործություն է այդ երկրի տնտեսությանը, ընդ որում, բարեգործություն հայրենական գինեգործների և ֆերմերների հաշվին: Սակայն, եթե Թբիլիսին ի վիճակի չէ գնահատել բարի կամքի արտահայտությունը, ես ոչ մի պատճառ չեմ տեսնում առևտրային հարաբերություններ պահպանել մի երկրի հետ, որը հետևողականորեն հակառուսական քաղաքականություն է վարում», – հայտարարել է նա: