Այսօր՝ հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
- Նախատեսվում է զարգացնել Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները․ նախարարն ընդունել է դեսպանին
- Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն
«Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը։
Առևտրատնեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողով գործունեությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ», – ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: