Քաղաքականություն

Արևմուտքի հայտարարությունները չեն արտացոլում միջազգային հանրության կարծիքը․ Բելառուսի ԱԳՆ

РИА Новости գործակալության  հաղորդմամբ՝  Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։

Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։

«Հենց դա որոշիչ նշանակություն ունի։ Առանձին դերակատարների կողմից արտաքին օրինականացման որոշ հորինված գործընթացներ բոլոր տեսանկյուններից չնչին են։ Մենք վաղուց միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր ենք և հավասար իրավունքներ ունենք, ինչպես միջազգային արենայում գտնվող մյուս երկրները»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը՝ առանց նախապես հայտարարելու, առանց ուղիղ եթերով հեռարձակման։ Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ