«Ռոման» զրուցել է Hellas Live պորտալի տնօրեն Ալբերտո Ֆաբրիի հետ: Նա խոսել է Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հարցին, թե Մոուրինյոյից ո՞ր ֆուտբոլիստներին կխլեր՝ «Վերոնա» տանելու համար, Ֆաբրին պատասխանել է. «Աբրահամին, Մխիթարյանին ու Ձանիոլոյին համարում եմ «Ռոմայի» ամենաորակյալ խաղացողները»:
Նա նաև նշել է, որ հավանում նաև Վերոնայում ծնված Կումբուլյային: Շատ կցանկանար՝ նրան նորից տեսնել թիմի մարզաշապիկով: