Մխիթարյանը կխաղա Բարսայի դեմ

Ամենադիտվածներ

Ամեն ամիս գումար են ստանում, ծառայությունը նորմալ չի մատուցվում. Մարությանը Սանիթեքի մասին

Ամենամյա ավանդական Ժոան Գամպերի գավաթն այս տարի «Բարսելոնան» կվիճարկի իտալական «Ռոմայի» հետ։

Այս մասին գրում է Sport.es-ը։

Ժոան Գամպեր գավաթը կատալոնական ակումբի հիմնադրի անունով է։ Ամեն տարի «Բարսան» ինչ-որ ակումբի հրավիրում է գավաթի խաղարկությանն ու վիճարկում այն այդ թիմի հետ։ Այս տարի ընտրվել է «Ռոման»։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին կամ էլ օգոստոսի 7-ին։

Հավելենք, որ անցած տարի «Բարսան» հանդիպման հրավիրել էր «Յուվենտուսին» ու հաղթել 3-0 հաշվով։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ