fbpx
Սպորտ

Մոդրիչը արժանի չէր «Ոսկե Գնդակին». Ռադոմիր Անտիչ

Ռադոմիր Անտիչը, ով նախկինում մարզում էր «Բարսելոնան», գտնում է, որ «Ռեալի Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արժանի չէր «Ոսկե Գնդակ» ստանալուն:

«Ո՞ր օրվանից Մոդրիչը դարձավ գոլային փոխանցումներ կատարող լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե նա հազվագյուտ է արդյունավետ փոխանցումներ կատարում: Դեռևս չեմ խոսում այն մասին, որ նրան «Ոսկե գնդակ» են շնորհել: Իմաստ չկա դրանում: Նա չի խփում ու փոխանցումներ չի կատարում»,- Անտիչի խոսքերն է մեջբերում «Marca» հանդեսը:

Նշենք, որ 2018 թվականին Մոդրիչը «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Խորվաթիայի ընտրանու հետ հասել մինչև ԱԱ-2018-ի եզրափակիչ։ Այս մրցաշրջանում Մոդրիչը արդեն մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ