fbpx
Հայաստան

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը նախատեսված է 220 ուղևորի համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ–ում  Հայաստանի դեսպանատունը տարածելէ հայտարարություն Facebook-ի էջում․

«Հարգելի քաղաքացիներ,

Ի պատասխան Ձեր կողմից հնչեցվող որոշ հարցադրումների՝ նշենք, որ դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։

Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։

Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Այս մասին նշել էինք նախորդ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»։

https://www.facebook.com/armembrus/posts/1083308495387620

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ