fbpx
Հասարակություն

Մանրամասնություններ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից մանրամասնություններ են հայտնում Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին:

«ԿԱՐԵՎՈՐ

Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/armembrus/posts/1121730824878720?__tn__=-R ։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»,-ասվում է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/armembrus/posts/1122600181458451

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ