fbpx
Աշխարհ

Մոսկվայում ավելի քան 20 հազար մարդ են տարհանել

Մոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչ:

«Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել է 21 հազար մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ «ականապատման» վերաբերյալ հաղորդումներից հետո ստուգումներ են անցկացվում Մոսկվայի մարզի տարածքի ևս 25 օբյեկտներում:

Վարչական շենքերի և սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների հերթական ալիքը երկրում տարածվել է հունվարին՝ ընդգրկելով Հեռավոր Արևելքից մինչև Կենտրոնական Ռուսաստանի տարածքը: Տարհանվածների թիվը հասնում էր հազարների: Բոլոր հաղորդումներն էլ կեղծ եղել, ընդ որում՝ մի շարք դեպքերում պարզվել է, որ զանգերն ստացվել են արտասահմանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ