fbpx
Առողջապահություն

Մոտենում է քովիդի հերթական ալիքը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում նկատեց, որ Հայաստանին է մոտենում կորոնավիրուսի հերթական ալիքը։

Նա շեշտեց, որ արդեն 4-րդ, 5-րդ օրն անընդմեջ վարակվածության էական աճ է գրանցվում․ երեկվա համեմատ դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է։

Վարչապետը նշեց, որ Օմիկրոնն արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ ու պետք է վերադառնալ կորոնավիրուսի հետ կապված տագնապային իրավիճակի։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարության սահմանած նոր սահմանափակումների վերաբերյալ քննադատությունները որևէ հիմք չունեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ