Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն 2023 թվականի ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Calciomercato.it-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Չավին իր պաշտպանական գիծը կարող է ուժեղացնել նոր ֆուտբոլիստներով, իսկ Ռաբիոն այդ թեկնածուներից մեկն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» անցած ամառ խափանվել է Ռաբիոյի բարձր պահանջների պատճառով: