fbpx
Առողջապահություն

Ի՞նչ հաճախականությամբ է պետք ձուկ օգտագործել

Ձուկը օրգանիզմի համար սննդանյութերի հարուստ աղբյուր է, ուստի այն անհրաժեշտ է ներառել սննդակարգում։ Սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովայի խոսքով, ձկից կերակուրներ արժե ուտել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ:

«Ձկան սպիտակուցը երկու անգամ ավելի արագ է մարսվում, քան մսինը, ընդամենը երկու-երեք ժամվա ընթացքում: Բացի սպիտակուցից, ձուկը օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է»,- բացատրել է բժիշկը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։

Ձկան բաղադրության մեջ պարունակվում է սելեն, մագնեզիում, նատրիում, կալիում և ֆոսֆոր, ինչպես նաև B, D, A, E վիտամիններ: Ձկան կանոնավոր օգտագործումը ոչ միայն հիանալի այլընտրանք կլինի մսին, այլ նաև կնպաստի սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելուն, ասել է Ռազարենովան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ