Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման (1-1) մասին և իր խոսքում գովաբանել է թիմակից Կարիմ Բենզեմային: Նաչոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Հեշտ չէ մրցաշրջանն այսպես ավարտել: Մենք սովոր ենք, որ պետք է պայքարենք տիտղոսների համար, բայց պետք է մոտիվացիայի այլ տարբերակներ գտնենք: Մարզիչը ճիշտ է՝ առաջին խաղակեսը շատ վատ անցկացրինք:
Միշտ էլ բարդ է խաղի մեջ մտնել, երբ արագ գոլ ես բաց թողնում: Այս մրցաշրջանում պաշտպաններից ոչ ոք լավ չի խաղում:
Ինչ վերաբերվում է Բենզեմային՝ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, շատ գոլեր է խփում: Հաճելի է հետևել Կարիմի խաղին: Եթե այս մրցաշրջանում «Ռեալից» հնարավոր է ինչ-որ մեկին առանձնացրել, ապա հենց Բենզեմային»։