fbpx
Խորհրդարան

Դու չի, Դուք է Ձեզ համար. Մխիթար Հայրապետյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ընդդիմության կողմից այսօրվա քննադատությանը արձագանքելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ասաց, որ հանձնաժողովում նույնիսկ նախագիծ կա, որը վստահել են ԼՀԿ խմբակցության անդամին, որպեսզի այն ներկայացվի հենց ընդդիմության կողմից։

«Պետք է միակողմի հարցին չնայել։ Պարո´ն Գորգիսյան: Ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի խոսք։ Իյա, – արձագանքեց պատգամավորը դահլիճից հնչող խոսքերին, – Պարո´ն Գորգիսյան, լռե՛ք:», – վրդովվեց Հայրապետյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, միջամտելով խոսակցությանը, կոչ արեց ասելիք ունենալու դեպքում հերթագրվել ու գալ ամբիոնի մոտ։ Ապա Հայրապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին փոխել իրենց հռետորաբանությունը և ոճը։ Սա, Հայրապետյանի խոսքով, խնդրանք է, ոչ թե սպառնալիք։

«Եվ ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին։ Իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է, առնվազն էս հատվածը (ցույց տվեց իշխանական թևը – խմբ) պրակտիկորեն ապացուցել է, որ ունի։ Լռե՛ք, ասացի´։ Դու չի, Դուք է Ձեզ համար»,- նորից վեճ սկսվեց ամբիոնի ու դահլիճի ընդդիմադիր հատվածի միջև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ