«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին ասել է, որ Տոնալին իր ամենասիրելի խաղացողներից մեկն է։ Տոտին նշել է, որ ինքը փորձել է հարավորինս շուտ նրան «Ռոմա» բերել, բայց, ցավոք, չի կարողացել դա անել։
«Ամեն ինչ կանեի Տոնալիին ստանալու համար։ Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը կդառնա։ Նա մեծ խաղացող դառնալու բոլոր որակներն ունի․ ի ծնե տեխնիկա, լավ մենթալիտետ, նա ցանկացած իրավիճակում վտանգավոր է»,- ասել է Տոտին։
Աղբյուրը՝ Football Italia․