Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսը, ուրի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, որոշել է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ակումբին։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նաչոն ընտրություն էր կատարում «Ալ-Իթթիհադի» «Ալ-Նասրի» միջև: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։ Շուտով պաշտոնապես կհայտարարվի, որ Նաչոն հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Քարիմ Բենզեման հանդես է գալիս «Ալ-Իթիհադում»։