Ավստրալիայի Մելբուրն քաղաքում ընթանում է Ավստրալիայի բաց առաջնությունը, որին մասնակցում է նաև աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը։
Նա 1/8-րդ եզրափակչում մրցել է Ֆաբիո Ֆոնինիի հետ ու հաղթել 3 սեթերի արդյունքում՝ 6-3, 6-4 և 6-2 հաշիվներով։ Մրցախաղը տևել է 2 ժամ և 19 րոպե։
1/4-րդ եզրափակչում Նադալի մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպաս – Մատեո Բերետինի զույգի հաղթողը։