«Նաիրիտ» գործարանում փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը կվճարվեն. նախագիծ

Ամենադիտվածներ

Կառավարության առաջիկա նիստի օրակարգի հաստատմանն է ներկայացվել ՀՀ ԱԻՆ նախագիծը, որով առաջարկվում է գումար հատկացնել ԱԻՆ-ին, որից էլ կվճարվեն 2019 թվականի հունվարի 1-ից «Նաիրիտ» գործարանում փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները։

Հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ: Նույն աշխատակիցների հետ աշխատանքային հաջորդ պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին, և տարեսկզբից մինչև այդ ամսաթիվն ընկած հատվածը բաց է մնացել, թեև աշխատակիցները աշխատել են։

«Աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար Կառավարության որոշումը ընդունվել է սույն թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում»,- ասվում է հիմնավորման մեջ։

Ամենաթարմ