Նախագահ Սարգսյանը ցավակցել է Սալոմե Զուրաբիշվիլիին

Ամենադիտվածներ

Նախագահ Սարգսյանը տեսակապով զրուցել է Գերմանիայի դեսպանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ