Երեկ կյանքից հեռացավ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան։
Սրա կապակցությամբ՝ իտալական «Նապոլին» որոշում է կայացրել իրենց մարզադաշտն անվանափոխել Մարադոնայի անունով։
Այս մասին հաղորդում է TASS-ը։
Նշվում է, որ որոշումը պետք է իրագործվի հնարավորին չափ շուտ։
Հիշեցնենք, որ Մարդոնայի մահվան պատճառ է հանդիսացել սրտի սուր անբավարարությունը։

