fbpx
Քաղաքականություն

Նարեկ Այվազյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը հյուրընկալվել է Թիվ 1 Ստուդիա։

Հարցազրույցի ժամանակ խոսվել է երկրի ներքաղաքական վիճակի և հնարավոր ելքերի մասին։

«Մեր կորցված բոլոր տարածքները պետք է հետ վերադարձնենք։

Ընդդիմադիր հրապարակը ձեռնտու է իշխանություններին` ինչ֊որ առումով, որովհետև եթե ցանկանար անցկացնել այս լարվածությունը, ապա շատ հեշտությամբ կարող էին չեզոքացնել փողոցի ընդդիմադիրներին, որովհետև նրանք կիրառում են այնպիսի գործիքակազմ, որը օրենքով արգելված է։

Միանշանակ է, որ պետք է լինի կարեկցանք, պետք է լինի շատ արժեքների ու գաղափարների վերաարժևորում, ծրագրերի ու նպատակների ոլորտների մեջ պետք է լինեն համակարգային փոփոխություններ, որոնք տեղի չունեցան 2,5 տարիների ընթացքում։
Վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է լինի հենց ինքը` ժողովուրդը. ժողովուրդը մերժի կաշառք բաժանելը, ժողովուրդը մերժի կոռուպցիոն բոլոր հնարավոր միջոցները»։

Ավելի մանրամասն Թիվ 1 Ստուդիայի տեսանյութում։

https://www.facebook.com/Tiv1media/videos/152926370015688

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ