Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընգծել է, որ մտահոգությամբ հետևում են զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ։
«Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», – ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի գրառոման մեջ։
https://www.facebook.com/JamesAppathurai/posts/3152452974814497