fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ ուղիղ առճակատման

Հունվարի 29-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, լեյտենանտ ծովակալ Ռոբ Բաուերը վստահեցրել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից, իսկ Մոսկվան ձգտում է «Խորհրդային Միության վերադարձին»։

Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան, ի պատասխան Բաուերի հայտարարության, նշել է, որ Ռուսաստանը վաղուց գիտի ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին ուղիղ հակամարտության, ինչի պատճառով էլ հատուկ ռազմական գործողություն է սկսվել։ «Մենք հասկացանք, որ պետք է փորձենք կասեցնել դաշինքի ծրագրերը, գոնե Ուկրաինայում»,- ընդգծել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ